Home / Օգտվողի ձեռնարկ
A+ R A-

Օգտվողի ձեռնարկ



ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

www.grabar.am կայքում շատ հեշտ է կողմնորոշվելը: Փարձել ենք անել հնարավորը, որպեսզի դասընթացի մասնակիցներն առանց բարդության կարողանան գրաբար ուսանել:

Կայքի գլխավոր էջի վերնամասում տեղադրված է գրաբարի պատմությունը, քերականական որոշ աղյուսակներ և գրաբար-աշխարհաբար բառարան:

Ինչպես վերնամասում, այնպես էլ էջի կենտրոնում կտեսնեք ինը դասից բաղկացած գրաբարի համառոտ դասընթացը: Սեղմելով առաջին դասի կոճակը` կտեսնեք օրվա տեսանյութը, որի տակ կբացվի նաև դասի գրված օրինակը և Power Point ֆայլը:

Ցանկալի է, որ տեսանյութը դիտելիս ձեր առջև միշտ ունենաք դասի գրված օրինակը, ինչն էլ ավելի կհեշտացնի դասի մեջ առկա կանոնների յուրացումը:

Գլխավոր էջի ձախ կողմի վերնամասում կարող եք դիտել «Ծիրանի» ՀԿ-ի կողմից պատրաստված «Գրաբար, Լեզու Նախնեաց» ֆիլմը:

Ֆիլմի ներքևում կտեսնեք որոշ կայքերի հղումներ: Այդ կայքերը մեծապես օգտակար են գրաբարը հասկանալու և ամեն օր այն կիրառելու առումով: Կարող եք հետևել Սուրբ Պատարագին, հոգեպարար ժամերգություններին և ամեն օր ընթերցել ավետարանական ընթերցվածը` անշուշտ գրաբարով:

Մաղթում ենք արդյունավոր դասընթաց:
casus telefon
casus teleon
casus telefon