Home / Գրաբարի Պատմությունը
A+ R A-

Գրաբարի Պատությունը


ԳՐԱԲԱՐԻ ՄԱՍԻՆ


Գրաբարը 5-րդ դարից սկսյալ եղել է հայոց գրավոր լեզուն: Գրաբարով ստեղծագործել են ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը:

Լեզվի պատմությունը բաժանված է երկու մեծ փուլերի` հինհայերենյան (5-11դդ.) և ետհինհայերենյան (11-19դդ.): Սկզբնական կամ հինհայերենյան փուլում գրաբարը գործածվել է ինչպես գրոց լեզու և միևնույն ժամանակ որպես խոսակցական լեզու` չնչին փոփոխություններով: Իսկ ահա երկրորդ փուլում այն կիրառվել է բացառապես որպես գրոց լեզու: Դարերի ընթացքում գրաբարը հարստացել է` ազդվելով հունարենից ու դասական այլ լեզուներից: Յունաբան ոճի լայն կիրառությունը դրա վառ ապացույցն է:

19-րդ. դարից հետո գրաբարի գործածությունը ավելի ու ավելի սկսեց սահմանափակվել և այսօր այն կիրառվում է միայն Եկեղեցում` որպես ծիսական և հայրապետական գրությունների լեզու:

Այդուհանդերձ` վերջին շրջանում հատկապես երիտասարդության մեջ գրաբար սովորելու փափագը տարածում է գտնում: Միտում է նկատվում այն կրկին կիրառության մեջ դնելու` դասավանդելով դպրոցներում և բուհերում:

Գրաբարով են ստեղծագործել հայոց դասական հեղինակները` Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը, Կորյունը, Փավստոս Բուզանդը, Ղազար Փարպեցին և այլոք:

Գրաբարի այբուբենը գրեթե նույնն է, ինչ որ աշխարհաբարինը, միայն պետք է նկատի ունենալ, որ գրաբարի այբուբենում եղած ւ-ը (վյուն) որպես առանձին տառ աշխարհաբարի հայաստանյան վերափոխված արդի այբուբենից դուրս է հանված, իսկ այն շարունակվում է գործածվել այլուր: Հին գրաբարում չի եղել ֆ հնչյուն և տառ, այն այբուբենի մեջ է մտել միջնադարում. միջնադարում է մտել նաև օ տառը: (Գրաբարի հին այբուբենն է` ա, բ, գ, դ, ե, զ, է, ը, թ, ժ, ի, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, ո, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, ու, փ, ք):

Գրաբարի ուղղագրությունն ու արտասանությունը լեզուն գրի առնվելու սկզբնական շրջանում` 5-րդ դարում, ճշտիվ համապատասխանել են միմյանց, այսինքն, ամեն մի հնչյուն գրվել է միայն մեկ տառով, և ամեն մի տառ ունեցել է միայն մեկ հնչյուն (արտասանություն): Հետագայում շատ բառերի մեջ այս կամ այն հնչյունը կամ հնչյունները պատմականորեն փոխվել են, բայց ուղղագրությունը մնացել է նույնը:




More in this category: « Մեր մասին
casus telefon
casus teleon
casus telefon