Home / Մեր մասին
A+ R A-

Մեր մասին





www.grabar.am
կայքը «Ծիրանի» ՀԿ-ի նախաձեռնություններից մեկն է: Այն նպատակ ունի կայքում տեղադրված տեսահոլովակների, սղագրությունների ու զանազան այլ միջոցների շնորհիվ գրաբարը մատչելի դարձնել բոլորին: Մինչև կայքի պատրաստումը, Հայաստանում և Մեծ Բրիտանիայում անցկացված գրաբարի երկլեզու ինտերակտիվ դասընթացները` Հայր Գարեգին Համբարձումյանի և Թոմ Սամուելյանի կողմից ցույց են տվել որ հայերիս մեջ, անկախ տարիքից, մեծ հետաքրքրություն կա գրաբարի հանդեպ: Մեծագույն խնդիրներից մեկը, որ առկա է այսօր մեզանում, եկեղեցական լեզվին անհաղորդ լինելն է: Հասկանալի է, որ երկու ժամ Սուրբ Պատարագին մասնակցել և ընդամենը մի քանի բառ հասկանալը շատ դժվար է: Ուստի, պիտի փորձենք այս կայքի միջոցով էլ ավելի հաղորդ դառնալ մեր հայրերի լեզվին` շուտով բացահայտելով ինքներս մեզ համար, որ գրաբարը ոչ թե խրթին ու մեռած մի լեզու է, այլ կենդանի լինելով` այն մինչև այսօր առատապես ճոխացնում է աշխարհաբար հայերենի մեր երկու ճյուղերը` արևելահայերենն ու արևմտահայերենը:

Գրաբարի և դրա կիրառության մասին Նարեկ Աշուղաթոյանի պատրաստած «Գրաբար, Լեզու Նախնեաց» ֆիլմը, որ կարելի է դիտել այս կայքի գլխավոր էջի վրա, լավագույնս բացահայտում է գրաբարի գեղեցկությունը և ներկայացնում այն սովորելու կարևորությունը:


Էլ. փոստ:    tsiranihk@gmail.com


casus telefon
casus teleon
casus telefon