Home / Բառարան
A+ R A-

Բառարան




Ա

1. Ազն – ազգ, սերունդ

2. Ածեմ – բերել

3. Ակն – աչք

4. Ակն ունիմ – ակնկալել

5. Ամբառնամ – բարձրացնել

6. Ամենայն – ամեն, ամբողջ, բոլոր

7. Այլ – բայց, սակայն, իսկ, ուրիշ, մյուս

8. Այր – մարդ, տղամարդ, ամուսին

9. Անգոսնեմ – նախատել

10. Անդ – այնտեղ

11. Անդունդք – անդունդ, դժոխք

12. Անդր – այնտեղ

13. Անդրէն – նորից, կրկին

14. Անկանիմ – ընկնել

15. Անհնարին – անկարելի, շատ, սաստիկ,

16. Անտի – այնտեղից

17. Առաջի – առաջ, առջև, դիմաց

18. Առնեմ – անել, կատարել

19. Առնում – առնել, վերցնել

20. Արգելում – արգելել

21. Արդ – հիմա, այժմ, ուրեմն

22. Արկանեմ – գցել, նետել

23. Արտաքոյ – դուրս

24. Աւաղեմ – ափսոսալ

25. Աւել ածեմ – ավլել

Բ

1. Բան- խոսք, միտք, գաղափար

2. Բառնամ – վերցնել, բարձել, վերացնել

3. Բարբառ – խոսք, ձայն, լեզու

4. Բարւոք – բարի, պարարտ,

5. Բաց – հեռու, բաց

6. Բիւր – 10.000, անթիվ, անհամար

7. Բնաւ – համայն, բոլոր

8. Բրեմ – փորել

Գ

1. Գէշ –դիակ

2. Գտանեմ – գտնել

Դ

1. Դառնամ – վերադառնալ, դարձի գալ, շրջվել

2. Դատիմ – դատել

3. Դէպ լինի – պատահում է այնպես

4. Դիւրեմ – հանգիստ տալ, հեշտացնել

Ե

1. Եթէ – թե, եթե

2. Եղեւ – եղավ

3. Երագ – արագ

4. Երբէք – երբեմն, մի ժամանակ, երբևէ

5. Երեքտասան – տասներեք

6. Երկիր պագանեմ – երկրպագել

7. Երկնեմ – երկունքի ցավերով բռնվել

8. Եւ - և, ու, նաև, ինչպես նաև, էլ, բայց, այլ, սակայն

9. Եւս - ևս, էլ, այլևս

Զ

1. Զ – նախդիր, որոշյալ առում

2. Զահի հարկանեմ – վախենալ

3. Զանգիտեմ - վախենալ, սարսափել

4. Զգենում – հագնել

5. Զերեկորին, երեկոյան

6. Զերծուցանեմ – ազատվել

7. Զի – որովհետև, որպեսզի, քանզի

8. Զի՞ - ինչո՞ւ, ինչի՞ համար, ինչպե՞ս

9. Զիա՞րդ - ինչպե՞ս, ինչո՞ւ, ինչի՞ համար

10. Զկնի – հետո, հետևից

11. Զհետ – հետևից, հետո

12. Սկիզբն առնեմ – սկսել

13. Զտիւ և զգիշեր – գիշեր-ցերեկ

Է

1. Էր երբեմն – մի ժամանակ կար,

Ը

1. Ըմբռնեմ – բռնել

2. Ընդունիմ – ընդունել, ստանալ

3. Ընկենում – գցել, նետել

Թ

1. Թաւալիմ – գլորվել

2. Թաւալեցուցանեմ- գլորել

3. Թողում- թողնել, ներել, զիջել

Ժ

1. Ժահահոտ – գարշահոտ

2. Ժուժկալ- չափավոր

Ի

1. Ի բաց – դուրս, հեռու

2. Ի բացեայ –դուրս, հեռվից

3. Ի բաց կամ – հեռու կանգնել

4. Իբրեւ – իբրև, որպես, երբ, մոտավորապես

5. Ի դէպ – հարմար, պատշաճ

6. Ի խնդիր – փնտրելու

7. Ի հասարակ գիշերի – կեսգիշերին

8. Ի հեռաստանէ – հեռվից

9. Ի մէջ – մեջ, մեջտեղ

10. Ի միասին – միասին

11. Ի միջի – մեջ

12. Ի միտ առնում – հասկանալ, կռահել

13. Ի ներքոյ – տակը, ներքևում

14. Ինչ – ինչք, ունեցվածք, մի բան, ինչ որ բան

15. Ի վերայ – վրա(ն)

16. Ի տարապարտուց – իզուր տեղը

17. Իւր – իր, իրեն, իր համար

18. Ի քէն – քեզնից

Լ

1. Լինիմ – լինել

2. Լնում – լցնել, բավարարել

3. Լուծանեմ – քանդել, լուծել, քայքայել

4. Լուցանեմ – վառել

5. Լսելիք – ականջ

Խ

1. Խաղամ – շարժվել

2. Խաշն – հոտ (ոչխարների)

3. Խարխարեմ – քանդել, քրքրել

4. Խլեմ ի բաց – դուրս քաշել

5. Խնդրեմ – փնտրել, խնդրել

6. Խոտորեմ – շուռ տալ

7. Խորխորատ – փոս

Ծ

1. Ծախեմ – ծախսել, մսխել

2. Ծաղր առեմ – ծաղրել

3. Ծունր դնեմ – ծնրադրել

Կ

1. Կազմեմ – կարգի բերել, շինել, ստեղծել

2. Կալնում – բռնել, վերցնել, ընդունել

3. Կամ – կամք, գոյություն ունենալ, կանգնել, մնալ

4. Կանգնեմ – կանգնեցնեմ

5. Կատարած – վերջ, վախճան

6. Կարդամ – կանչել, դիմել

7. Կարեմ – կարողանալ

8. Կարի – չափազանց շատ, սաստիկ

9. Կեամ – ապրել, բնակվել

10. Կթեմ – քաղել, կթել

11. Կլանեմ – կուլ տալ

12. Կոչեմ – կանչել, հրավիրել, անվանել

13. Կորուսանեմ – կորցնել, կործանել

Հ

1. Հաճիմ – հավանել, համաձայնվել

2. Հայիմ – նայել

3. Հայցեմ – խնդրել, փնտրել

4. Հանգչիմ – հանգստանալ, մեռնել

5. Հանդերձ – հագուստ, միասին

6. Համեն զոգի – շունչը փչել

7. Հատանեմ – կտրել, հափշտակել

8. Հատուած – կտրվածք

9. Հարկանեմ – խփել, ջարդել, հարվածել

10. Հարկիմ – հարկադրվել, ստիպվել

11. Հրեշտակ – սուրհանդակ, պատգամաբեր

Ձ

1. Ձայն ածեմ – ձայն հանել

2. Ձգեմ – ձգել, նետել, արձակել

Ճ

1. Ճանապարհք – ճանապարհ, վարք, բարք

2. Ճարակեմ – արածել, ուտել

3. Ճեպով – շտապ

Մ

1. Մատչիմ – մոտենալ

2. Մատուցանեմ – մատուցել

3. Մեկնեմ – բաժանել, զատել, բացատրել, մեկնաբանել

4. Մեղանչեմ – մեղք գործել

5. Մետասան- տասնմեկ

6. Միանգամայն – միանգամից, անմիջապես

7. Մի ըստ միոջէ – մեկը մեկի ետևից

8. Միով բանիւ – մի խոսքով

9. Մուծանեմ- մտցնել

Յ

1. Յաղագս – մասին, համար

2. Յաճախեմ – սաստկանալ, հաճախանալ

3. Յայնժամ – այն ժամանակ

4. Յայնկոյս – այն` մյուս կողմը

5. Յայսմհետէ – այսուհետ

6. Յանդիման – առջև, դիմաց

7. Յաւուր պատշաճի – օրվան համապատասխան

8. Յենում – հենվել

9. Յետ – հետո, վերջ

10. Յո՞- ո՞ւր

11. Յոյժ – ղիստ շատ, սաստիկ

12. Յորժամ – երբ, եթե

13. Յուղարկեմ – ուղարկել

Ն

1. Նայիմ – նայել

2. Ներքին – ներսի, ներքևի

3. Նկրտիմ – ջանալ

Շ

1. Շինուած – շենք, կառույց

2. Շիջանիմ – հանգչել

Ո

1. Ո – ով, ով որ

2. Ողջոյն – ողջույն, ամբողջ

3. Ոմն – մեկը

4. Ո՞չ ապաքէն - չէ՞ որ…

5. Ունիմ – բռնել, տիրել, պատել, ունենալ

6. Ունջ – ծայր, հատակ

7. Ուստի՞ - որտեղի՞ց

8. Ուստի – հետևաբար, ուստի

9. Ուրեք – մի տեղ

10. Ոք – մեկը, մի մարդ

Չ

1. Չիք – չկա

2. Չորեքեան – չորսն էլ

Պ

1. Պաշտօն – պաշտամունք, ծառայություն

2. Պատահիմ – հանդիպել, արժանանալ

3. Պատառեմ յակօսս- ակոսների բաժանել

4. Պատասխանի տամ – պատասխանել

5. Պատարագ – նվեր, զոհ

6. Պատրեմ – խաբել

7. Պարտասիմ – հոգնել

Ս

1. Սակառ – զամբյուղ

2. Սանդարամետ – գետնի խորք, դժոխք

3. Սատակեմ- սատկեցնել, սպանել

4. Սեաւ - սև

5. Սոյն – սույն, այս, սա

6. Ստացող- տեր, ստեղծող

7. Ստուգիւ- իսկապես, իրոք

Վ

1. Վաղիւ – առավոտյան, վաղը

2. Վաղվաղակի – իսկույն, անմիջապես

3. Վասն – մասին, համար

4. Վասն այնորիկ – նրա համար

5. Վասն որոյ – որի համար

6. Վասն զի – քանի որ

7. Վաստակիմ – հոգնել, տառապել

8. Վարեմ – քշել, վռնդել

9. Վեշտասան – տասնվեց

10. Վնաս առնեմ – վնասել

Տ

1. Տամ – տալ

2. Տամ թոյլ – թույլ տալ

3. Տարածանեմ – տարածել, սփռել

4. Տարաշխարհ – օտար երկիր

5. Տիւ – ցերեկ

6. Տուր եւ առութիւն – առևտուր

Ց

1. Ցանգ – ցանկապատ

2. Ցանկամ – ցանկանալ, ուզել

3. Ցասնում – զայրանալ

4. Ցոյցք – ապացույցներ, նշաններ

5. Ցորեան – ցորեն

6. Ցուցանեմ – ցույց տալ

Փ

1. Փոխիմ ի կենցաղոյս – մեռնել

2. Փող հարում – փող հնչեցնել

3. Փութով – շտամ



casus telefon
casus teleon
casus telefon